29.03.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 680 կրակոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՔԾ. Արցախում զինծառայողը վիրավորվել է սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Սարգսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Առաջին կայազորային քննչական բաժնում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:
 ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ներդրումային հիմնադրամի շրջանակում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար