29.03.2024
Փորձագետ. Վրաստանը հաջորդն է վիզաների լիբերալիզացիայի ցուցակում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական կառավարման մոդելին անցնելու օրինագծին

Թուրքիան եւս մի քայլ է կատարել խորհրդարանական կառավարման ձեւից նախագահականի անցնելու ճանապարհին։ Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունների օրինագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանն էր դրել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Փոփոխություններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական հսկողություն է ստանում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի եւ հետախուզության նկատմամբ։ Այսօրվա դրությամբ դրանք ենթարկվում են վարչապետին։

Բացի այդ, փոփոխությունների վերջնական ընդունման դեպքում Էրդողանն իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարների եւ հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։

Նշենք, որ Թուրքիայի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման ձեւը գործում էր 1923 թվականից։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար