28.03.2024
Թուրքական բեռնատար օդանավն ընկել է Բիշքեկի մերձակայքի ամառանոցների վրա, կա 30 զոհ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը շեշտը դնում է լոգիստիկայի վրա. Ալյաթիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի և օդանավակայան

2017թ.–ի փետրվարին տեղի կունենա պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը, որոնք ցանկություն ունեն ներդրումներ անել Բաքվի Գարադաղյան շրջանի Ալյաթի ավանում ստեղծված ազատ տնտեսական գոտում։ Այդ մասին Trend–ին հայտարարել է ֆինանսական շուկայի աղբյուրը։

ICD–ի և Բաքվի միջազգային նավահանգստի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս 2016թ.–ի դեկտեմբերին։ Փաստաթուղթն ենթադրում է պոտենցիալ ներդրողների որոնողներ Ալյաթիի ազատ տնտեսական գոտում։

Ալյաթիում ռեզիդենտերի գրանցումը կսկսվի 2017թ.–ի հունվարից։ Բաքվի նոր նավահանգիստը կդառնա կարևոր խաչմերուկ`Եվրոպայի ու Ասիայի, Չինաստանի, Թուրքիայի և ՌԴ–ի համար։

Ալյաթիում նախատեսվում է կիրառել «Խելացի քաղաքի» կոնցեպցիան։ 2035թ.–ին այն կվերածվի խոշոր տրանսպորտային կենտրոնի`միջազգային օդանավակայանից մինչև Սահիլ–Սումգայիթ մայրուղին ժամանակակից ճանապարհ կկառուցվի, կվերականգվի երկաթգծային կապը, փոխանցում է sputnik.az–ը։

Նախատեսվում է Ալյաթիում ստեղծել նաև սննդային ոլորտի արդյունաբերական գոտի`16 հազար նոր աշխատատեղերով։

Բաքվի պետական նախագծող ինստիտուտի տնօրեն Իլգար Իսբատովը հայտարարել է, որ Ալյաթիում կկառուցվի նոր, ժամանակակից օդանավակայան։
Հայացք Բաքվից. Ադրբեջանը գտնվում է համակարգային ճգնաժամում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար