28.03.2024
ԱՄՆ-ն ուժեղացնում է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների աջակցությունը. WP
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ժելեզնյակ. ՌԴ–ն չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության էսկալացիա

ՌԴ–ը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության նոր էսկալացիա։ Այդ մասին ԱՊԱ–ին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։

Նա նշել է, որ Մոսկվան մեծ աշխատանքներ է տարել հակամարտության քաղաքական կարգավորման համար։

«Ես վստահ եմ, որ ՀՀ–ում ու Ադրբեջանում բոլոր առողջ մտածելակերպով քաղաքական գործիչները հասկանում են, որ այդպիսի հակամարտությունները կարող են կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով։Ապրիլին հակամարտության շատ վտանգավոր փուլը հնարավոր եղավ կանխել ռուսական կողմի դիվանագիտական ջանքերի շնորհիվ։ ՌԴ–ն դարձել է այն հարթակը, որտեղ ՀՀ–ի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնության եկան կրակի դադարեցման շուրջ։ Ես վստահ եմ, որ եթե չլիներ ՌԴ–ը, ապա այդ բախման ընթացքում շատ ավելի մարդ կզոհվեր։ Մոսկվան չի ցանկանում, որ կողմերը դիմեն զենքի ուժի»,–նշել է Ժելեզնյակը։

Անդրադառնալով հայ–ռուսական միացյալ զորախմբին նա նշել է, որ այդ միավորումն ունի զուտ պաշտպանական բնույթ։Այն ստեղծվել է ՌԴ–ի ազգային անվտանգության ապահովման համար`ՌԴ–ի սահմաններից դուրս։ Վստահ եմ, որ եթե ոչ ոք չհարձակվի ՌԴ–ի ու ՀՀ–ի վրա, ապա այդ խմբավորման կարիքը չի էլ զգացվի։

Պատասխանելով ՌԴ–ի կողմից ՀՀ–ին «Իսկանդեր» համակարգերի տրամադրման մասին հարցին նա նշել է, որ իրենք ռազմա–տեխնիկական հարցերով համագործակցում են բազմաթիվ երկրների հետ`Ադրբեջանի ու ՀՀ–ի հետ այդ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ–ի շրջանակներում ՌԴ–ը պնդում է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով։
Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար