Փորձագետ. Հարավային Կովկասով անցնող ուղին կլինի հիմնականը Չինաստանից դեպի Եվրոպա

53
Նոր Մետաքսի ճանապարհի նախագիծը կփոխի տարածաշրջանի ճակատագիրը, այն հանդիսանում է երկրագնդի ապագան։ Այդ մասին հայտարարել է պակիստանցի քաղաքագետ, Eurasia Media Network–ի գլխավոր խմբագիր Մալիք Այուբ Սումբալը։

Ըստ նրա, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի ու Հարավային Կովկասի երկրները այդ միջանցքի շնորհիվ կստանան հարկեր և տուրքեր, ինչը կհամալրի նրանց բյուջեները, փոխանցում է Trend–ը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասով անցնող ուղին կլինի հիմնականը Չինաստանից դեպի Եվրոպա, քանի որ Հարավային Կովկասի երկրները ունեն հարմար աշխարհաքաղաքական դիրք։

Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանն ունի մեծ ներուժ դառնալու համար Մեծ Մետաքսի ճանապարհի անբաժան մասը։ Նա հավելել է, որ Չինաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունը դա հասկանում է և երկու կողմերն էլ բանակցություններ են վարում այդ պրագմատիկ նախագիծը կյանքի կոչելու համար։

Տպել

Թեմայի այլ նորություններ