Ադրբեջանը Ուկրաինայից սպառազինության հիմնական արտահանողների թվում է

Ադրբեջանը հայտնվել է Ուկրաինայից սպառազինության հիմնական արտահանողների թվում:

«Դոնբաս լրատվական» գործակալությունը հայտնում է, որ ուկրաինական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հիմնական արտահանողներն են Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը եւ Պակիստանը:

Ադրբեջանին ուկրաինական սպառազինության մատակարարման բաժնում պարբերականը նշել է, որ Ադրբեջանը ՄիԳ-29 կործանիչների մատակարարման վերաբերյալ արտահանման պայմանագրի մեջ է ներառել նաեւ փորձարարանախագծային աշխատանքները, որոնց արդյունքում «Ուկրսպեցէքսպորտ» կոնցեռնը իրականացրել է ադրբեջանական կործանիչների, այդ թվում՝ վերերկրյա թիրախների համար նախատեսված օդանավերի արդիականացում: