Հայերը քանակով երկրորդն են 2016-ին Վրաստան այցելածների թվում

2016-ին ՀՀ մոտ 1,5 մլն քաղաքացի է այցելել Վրաստան: Ինչպես հայտնել է հանրապետության զբոսաշրջության վարչությունը, 2016-ին Վրաստան է այցելել 1.496 մլն ՀՀ քաղաքացի:

2016-ի արդյունքներով Հայաստանը երկրորդն է այն երկրների թվում, որոնց քաղաքացիները այցելել են Վրաստան: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ադրբեջանը՝ 1 մլն 523 հազար մարդ, երրորդը՝ Թուրքիան է 1 մլն 254 հազար այցելուով: Չորրորդ տեղում Ռուսաստանն է 1 մլն 37 հազար ցուցանիշով, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, 2016-ի դեկտեմբերին Վրաստան այցելածների քանակով Հայաստանն առաջին տեղում էր՝ 164.5 հազար մարդ ցուցանիշով: Այցելությունների քանակի աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս: