29.03.2024
ԱՄՆ-ն փոխում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ուորլիքին Ցեղասպանությունը ժխտող դեսպանով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նալբանդյանը ԼՂ հակամարտությունում զիջումների գնալու ելույթները "փուչ" է անվանել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի` ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ հարցազրույցը, որում վերջինս պաշտպանում էր ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հակամարտության կարգավորման տեսլականը:

Հիշեցնենք, որ վերջերս ՀԱԿ համագումարին ելույթ ունենալով` Տեր-Պետրոսյանը խոսեց ԼՂ համակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորության մասին`նշելով, որ այս գործընթացի ձգձգումը վատ հետեւանքնենրի է հանգեցնելու Հայաստանի համար:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լիպարիտյանի հարցազրույցում եթե առնաձնացվի զգացմունքային, փիլիսոփայական մտավարժաքն էությունից, ապա "տակը փուչ է մնում": "Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժաքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում", - ասել է Նալբանդյանը։

"Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա, հետևապես արվող երզակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են։ Որպես անցյալում բանակցությունների մասնակից, առնվազն պետք է ինքն իրեն հարցներ. արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում։ Ըստ ասվածի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 1997թ. ի վեր ոչ բանակցություններ են եղել, ոչ էլ հանդիպումներ", - նշում է նախարարը։

Այնուհետեւ նա հիշեցնում է, որ միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել։ "Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից։ Ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկ-Պետերբուրգում ու այսպես կարող ենք երկար շարունակել", - հարցնում է Էդվարդ Նալբանդյանը։

իեւնույն ժամանակ նա պատահականություն չի համարում, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ "Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են", - հավելել է նա։

Հայաստանի դիրքորոշումը, նշում է Նալբանդյանը, համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը, ինչպես պնդվում է հարցազրույցում։ "Ավելին. Ո՞վ է խրտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից և բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը։

Երեք օր առաջ Հանրապետության նախագահը (Սերժ Սարգսյանը) արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ և շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին", - եզրափակել է նա։
Փորձագետ. Հարավային Կովկասով անցնող ուղին կլինի հիմնականը Չինաստանից դեպի Եվրոպա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար