29.03.2024
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Էրդողանի լիազորություններն ընդլայնող նախագծին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի հետ սահմանին իրականացվել են պատժիչ գործողություններ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը:

«Հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ», - նշում է նա: Բառացիորեն ժամեր հետո Արծուն Հովհաննիսյանն իր Facebook-ի էջի միջոցով տեղեկացնում է ադրբեջանական ԶՈւ-երի եւ մեկ կորստի մասին:

Դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ:

«Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական», - նշում է Հովհաննիսյանը:

Վերջում նա նաեւ հավելում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ:

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանական զոհերի թիվը, ըստ ՊՆ տեղեկությունների, հասնում է յոթի:

Հատկանշական է, որ թեև մինչեւ այդ ադրբեջանական կողմը հերքում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին տեղեկությունները, ապա այժմ հայտնում է հայկական ջոկատների «դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:

Հայ-ադրբեջանական սահկանի միջադեպին անդրադարձել էր նաեւ ՀԱԿՊ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նշելով, որ «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք», մասնավորապես այս տարվա «ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»:
Ասիմետիկ պատասխան. Պուտինը չի վտարի ԱՄՆ դիվանագետներին Ռուսաստանից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար