Կովկասն առանց ՌԴ–ի`զարգացում, թե՞ քաոս

Սոցցանցերի օգտատերերը և բլոգերները քննակում են, թե ինչպիսին կլիներ Կովկասն առանց ՌԴ–ի։ Մասնավորապես, բլոգեր Berg-man նշում է, որ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե Վրաստանն ու տարածաշրջանի այլ երկրների կապրեին Շվեյցարիայի նման։

Բլոգերի հետ համաձայն է Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը, ով փորձել է ներկայացնել Կովկասի այլընտրանքային պատմությունն առանց ՌԴ–ի։ Նրա խոսքով, որևէ սցենար նկարագրելու համար պետք է հասկանալ, ինչպես կզարգանար Ռուսական, Օսմանյան և Պարսկական կայսրությունների պատմությունը, քանի որ կովկասյան երկրների ճակատագիրը կախված էր շատ դեպքերում այդ բալանսից։

Միքայելյանը Facebook–ի իր էջում նշել է, որ եթե չլիներ ՌԴ–ն և նրա տեղում լիներ, օրինակ, Ոսկե հորդան, որը կայացած կլիներ և ոչ մի ցանկություն չէր ունենա գրավել հարավը, ապա 19-րդ դարի ընթացքում կովկասյան տարածաշրջանը կլիներ ավելի հետամնաց վիճակում։ Սակայն դա կհանգեցներ նաև ռիսկերի նվազմանը, քանի որ չէր լինի Բեռլինյան կոնգրես և արևելքի քրիստոնյաների հարցերի կարգավորման անհրաժեշտությունը։ Օսմանները հազվագյուտ էին պատերազմում Իրանի հետ, սակայն նրանք ամբողջապես կենտրոնացած էին արևմտյան երկրների հետ պատերազմների վրա։

ՌԴ–ի բացակայությամբ, որը ստիպում էր արևմտյան երկրներին փրկել Թուրքիան, նրանք ստիպված կլինեին օսմանների հետ ավելի կտրուկ պատերազմել`Օսմանյան կայսրությունը կարող էր ոչնչացվել`դրա համար պետք է գրավել Ստամբուլն ու կգաղութացվեր, ինչպես այդ ժամանակաշրջանում աշխարհի մեծ մասը։ Այս պարագայում գաղութներ կդառնայի կովկասյան երկրները։

Եթե մենք այս պահին մեղադրում են Ստալինի խորամանկ քաղաքականությունը, որը ստեղծում էր անկլավներ`անկլավներ մեջ, ապա այդ ժամանակ քարտեզները գծելու էին քանոնով`եվրոպական այն ժամանակվա գաղափարների հիման վրա։

Կստեղծվեին մի քանի գաղութներ`Չերքեսիա, Անդրկովկաս, Ադրբեջան, Հայաստան և Քուրդիստան։ Զարգացման տեմպերն այսօչվա տեմպերից ավելի ցածր կլինեին, սակայն ծնելիությունը կլիներ նույն մակարդակի վրա`բոլոր այդ տարածաշրջանները կլինեին բազմազգ։

Անդրկովկասը վրացիները կհամարեին իրենց դոմենը, իսկ վրացիները`իրենցը։ Այնտեղ մեծ հավանականությամբ կլիներ հայկական ահաբեկչություն, որն ուղղված կլիներ Անդրկովկասից անջատվելուն։Այնտեղ, որտեղ հայերը կազմում են բնակչության կեսից ավելին`դա վերջանում է սեցեսիայով, իսկ այնտեղ, որտեղ հայկական գործոնը կեսից ավելի նվազ է`կոտորածներով։ Քանի դեռ պահպանվելու էր հայկական գործոնը վրացիներն ու ադրբեջանցիները կոմպլիմենտար կլինեին միմյանց նկատմամբ, չնայած ադրբեջանցիները կունենաին ավելի ցածր պրովինցիալ կարգավիճակ, իսկ վրացիները կլինեին իշխող վերնախավ։

Տպել

Թեմայի այլ նորություններ