29.03.2024
Համաձայնագիր ԱՄՆ-ի հետ. Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային փոփոխություններին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետներ. Ռուսաստանը և Թուրքիան տնտեսական հարցերը չեն դնում քաղաքական զոհասեղանին

Ռուսաստանը երրորդ երկրների, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ միջնորդի կարիք չունի: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը բավականին սուր հայտարարությամբ էր հանդես եկել Մոսկվայի հասցեին՝ նշելով, որ ՌԴ-ի գործողություններն Ուկրաինայի և հետխորհրդային այլ երկրների նկատմամբ չի կարելի արդարացնել:

«Անկարան պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մոսկվայի և Արևմուտքի հակասություններում, սակայն ոչինչ չի կարող արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը հարևանների նկատմամբ»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ խոսքը գնում է Ռուսաստանի գործողությունների մասին Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ռուսական իշխանությունների կողմից Ղրիմում թաթարական փոքրամասնության նկատմամբ կիրառվող «ռեպրեսիաների» հետ կապված:

Արեշևը նշել է, որ Չավուշօղլուի հայտարարությունները որևէ հիմք չունեն: «Ինձ թվում է, որ նախարարի այդ հայտարարությունները պետք է դիտարկել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համատեքստում: Անկարան շարունակում է հանդիսանալ Դաշինքի հետևողական անդամ և կապված է բազմաթիվ պարտավորություններով դրա շրջանակներում»,- նշել է Արեշևը:

Նրա խոսքով, Չավուշօղլուն կարծում է, որ Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և ԵՄ-ի միջև: Սակայն այդ պնդումը չի համընկնում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետևողական քաղաքականության հետ՝ուղղված Ուկրաինային մաքսիմալ կերպով Ռուսաստանից կտրելու հետ: Հենց այդ քաղաքականությունը կանխորոշեց ուկրաինական ճգնաժամի դրամատիկ ընթացքը և կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում թուրք նախարարի կունենա լավ հնարավորություններ իր գործընկերներին համապատասխան հարցերն ուղղելու համար:

Ինչ վերաբերվում է թուրք նախարարի մտահոգություններին՝ Ղրիմում թաթարական փոքրամասնության հետ կապված, ապա, ըստ Արեշևի, ՌԴ-ը բարի կամք է դրսևորել՝ թույլ տալով թուրքական հանձնաժողովին աշխատել թերակղզու տարածքում: Այդ առումով կոնֆրոնտացիոն բնույթ կրող հայտարարությունները կարող են դիտարկվել միայն որպես ներքին գործերի միջամտություն:

Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են հետաքրքիր սխեմայով՝ քաղաքականությունը դուրս է բերված փակագծերից այս կողմ, իսկ կողմերը կենտրոնանում են միայն առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա:

EADaily-ի հետ զրույցում արևելագետ, ԳԱԱ  Միջազգային հարաբերությունների և համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշել է, որ Մոսկվան ու Անկարան, հասկանալով երկկողմ քաղաքական հարաբերությունների բարդ լանդշաֆտը, փորձում են խուսափել ստորջրյա քարերից:

Երկու կողմերն էլ առաջ են տանում իրենց արտաքին քաղաքական թրենդները, սակայն փորձում են լրացուցիչ անգամ չվրդովվեցնել մեկը մյուսին: Օրինակ, Թուրքիան չհետևեց արևմտյան պարտադրանքներին և չմիացավ հակառուսական պատժամիջոցներին:

Այդ պատճառով ռուս-թուրքական համագործակցությունը կարող է շարունակվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, առևտուրը, համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը և այլն:

Թուրքիան քաղաքական զոհասեղանին չի դնում տնտեսական հարցերը՝ այդպես է վարվում նաև Ռուսաստանը:

Արեշևը նշել է, որ Թուրքական հոսքի իրականացումը բախվելու է ահռելի դժվարությունների հետ, ինչի առաջին նախանշանները արդեն նկատվում են Մակեդոնիայի անկայունությամբ:

«Նախագծի եվրոպական հեռանկարը շատ թույլ է նշմարվում: Կարծում եմ, որ Թուրքական հասքը կարող է իրականացվել որպես երկկողմ կոմերցիոն նախագիծ, որպես Երկնագույն հոսք-2: Սակայն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարյացակամ հայտարարությունները ՌԴ-ի նկատմամբ մեղմ ասած դժվար թե արագացնեն համապատասխան պայմանավորվածությունների կնքումը»,-հավելել է քաղաքագետը:
Քաղաքագետ. Թուրք-ուկրաինական հարաբերությունները չեն զարգանա ընդդեմ Ռուսաստանի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար