CNN. Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը

Նախընտրական արշավում Դոնալդ Թրամփի խորհրդական և Ջորջիայից ընտրված նախկին կոնգրեսական Ջեկ Քինգսթոնը Մոսկվայում փակ դռների հետևում հանդիպել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ և բարձրացրել է ՌԴ դեմ գորրծող պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը CNN-ի վրա հղումով:

CNN-ը հղում է անում Քինգսթոնի հարցազրույցին NPR-ին, որտեղ նա հայտարարել էր, որ Թրամփը «կարող է քննարկել արդեն մի ամբողջ հավերժություն գործող պատժամիջոցների հարցը»:

«Արդյոք դա տվել է ցանկալի արդյունք: Թրամփը պարտավոր չէ հավատարիմ մնալ Օբամայի սկզբունքներին արտաքին քաղաքականության մեջ: Դա նրան նոր մեկնարկի հնարավորություն է տալիս»,-ասել է նա:

Թրամփի խորհրդականը պատմել է նաև, որ հանդիպել է Մոսկվայում ամերիկացի գործարարների հետ, իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչների կամ ԱՄՆ դիվանագետների հետ չի շփվել: