29.03.2024
Առաջիկայում ԵՄ-ն կչեղարկի Վրաստանի համար վիզային ռեժիմը, բայց ամեն պահի պատրաստ կլինի արգելակել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նեթանյահու․ Իսրայելը մտադիր է գազ մատակարարել Ադրբեջանի հետ ընդհանուր խողովակաշարով

Իսրայելը դիտարկում է Ադրբեջանից Արեւմուտք կառուցվող խողովակաշարին միանալու հնարավորությունը՝ իսրայելական գազը շելֆային հանքավայրերից Միջերկրական ծով արտահանելու համար։ Այս մասին Բաքվում ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր մենք խոսում ենք ոչ թե ընդամենը Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը կազմում է մեր նավթային ներմուծման շատ կարեւոր մաս, այլ գազի արտահանման ընդհանուր ենթակառուցվածք օգտագործելու ու իսրայելական գազի արտահանումը Ադրբեջանից Թուրքիա կառուցվող մեծ խողովակաշարին միացնելու ներուժի մասին»,- ասել է Նեթանյահուն։

Նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ճշգրտված չէ, թե ինչ նախագիծ նա նկատի ունի, բայց խոսքը կարող է լինել «Հարավային գազային միջանցքի» մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարելու համար։

Իսրայելը հնարավորություններ է փնտրում գազը շելֆային միջերկրածովյան հանքավայրերից ԵՄ շուկաներ արտահանելու համար։ Որպես հիմնական տարբերակներ քննարկվում են Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, նաեւ Թուրքիայի տարածքով մատակարարումները, վերջինի հետ մի քանի ամիս առաջ համաձայնություն է ձեռք բերվել երկկողմանի հարաբերությունների կարգավորման մասին։
Ադրբեջանում 2016-ի տարեկան գնաճը կազմել է 12 տոկոս
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար