28.03.2024
Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի «Կատաղի շուն» մականվամբ գեներալի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռենցին հեռանում է. Իտալական հանրաքվեն կարող է հանգեցնել երրորդ Brexit-ի

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին հայտարարել է իր հրաժարականի մասին: «Bloomberg»-ի հաղորդմամբ՝ Ռենցին ընդունել է իր պարտությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում և նշել, որ վարչապետի պաշտոնից հրաժարական կտա դեկտեմբերի 5-ին։

«Ես պարտվել եմ, և դա ասում եմ բարձրաձայն: Ես չեմ զղջում»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը՝ շնորհավորելով փոփոխության հակառակորդներին։

Դեռևս գործող վարչապետն ամբողջությամբ իր վրա է վերցրել հանրաքվեի տապալման մեղքը՝ հորդորելով բարեփոխումների ընդդիմախոսներին նոր առաջարկներ ձևակերպել:

«Իտալական ժողովրդավարությունը հիմնված է խորհրդարանական համակարգի վրա, մենք առաջարկում էինք պարզեցնել համակարգը, երկպալատանոց խորհրդարանը, նվազեցնել քաղաքական կառավարման արժեքն ու ընդլայնել ուղիղ ժողովրդավարության ոլորտը, սակայն բավականաչափ համոզիչ չեղանք: Կներեք, բայց ես հեռանում եմ առանց ափսոսանքի»,- ընդգծել է Ռենցին:

Փորձագետներ. Ուզբեկստանի նոր նախագահի առջև բարդ խնդիրներ են դրված
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար