29.03.2024
Աթամբաևը բացահայտել է, թե երբ ռուսական բազան կլքի Ղրղզստանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չենք փնտրել թշնամիներ, մեզ հարկավոր են ընկերներ. ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ հետ հավասար համագործակցության

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան նոր վարչակազմի հետ պատրաստ են աշխատել հավասար հիմքերի վրա։ Նրա խոսքով, ՌԴ–ն և ԱՄՆ–ն ունեն ընդհանուր պատասխանատվություն աշխարհում անվտանգության ու կայունության համար։

Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում նշել է, որ կարևոր է զարգացնել երկկողմ հարաբերությունները հավասար հիմունքներով։
Ըստ նրա, ԱՄՆ–ի նոր նախագահի ընտրությամբ կարող է շանս առաջանալ հարաբերությունների կարգավորման համար, որոնք կարևոր են ոչ միայն երկու ժողովուրդնեի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար։

Պուտինը նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը բախվել է արտաքին ճնշումների փորձի հետ, օգտագործվել են տարբեր միջոցներ`ռուսական ագրեսիայի մասին միֆեր, հակաքարոզչություն, սպորտսմենների հետապնդումներ և այլն։

«Մենք չենք ցանկանում հակամարտության մեջ մտնել ոչ մեկի հետ`դա պետք չէ ոչ մեզ, ոչ մեր գործընկերներին, ոչ էլ համաշխարհային հանրությանը։ ՌԴ–ն չի փնտրում թշնամիների, մեզ անհրաժեշտ են ընկերներ»,- հավելել է նա։
Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հրաժարվեց նախագահի երկրորդ ժամկետից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար