28.03.2024
Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց Հայաստանի ապագա վարչապետի անունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բեգլարյան. «Հյուսիս-հարավ» ծրագրում չարաշահումներ երբեք չեն եղել

«Հյուսիս-հարավ» ծրագրում չարաշահումներ երբեք չեն եղել: Այս մասին ՀՀԿ համագումարի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Որպես ապացույց Բեգլարյանն ասաց, որ եթե կառավարությունը «Կորսան Կորվիամ» ընկերությունից, որին տրամադրվել էր 80 մլն դոլար, 7 մլն դոլար գանձում է պետական բյուջե, ապա նշանակում է, որ այդտեղ չարաշահումներ չեն եղել:

Դիտարկմանը, որ իրեն այդ պաշտոնում փոխարինած նախարար Վահան Մարտիրոսյանն է ասել, որ նախկինում չարաշահումներ են եղել «Հյուսի-հարավում», Գագիկ Բեգլարյանն արձանագրեց.

«Ինտրիգներ մի' փնտրեք ու պատվերներ մի' կատարեք: Ես լսել եմ նախարարի ասածը, նա ասել է, որ նախկին նախարարը բարեխիղճ է աշխատել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք նեղացած չէ, որ մնացել է առանց պաշտոնի, Բեգլարյանն ասաց, որ նեղանալը տղամարդավարի չէ.
«Եթե մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակվում, թե նրանից ազատվում են: Թող յուրաքանչյուրը մեր չափ հաջողության հասնի»,- հավելեց նա:


Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին. Եթե մի բան կարելի է՝ բոլորին է կարելի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար