26.04.2024
ԱՄՆ ՀԴԲ-ն ձերբակալել է Ադրբեջանին ապօրինի զենք վաճառող անձանց
prev Նախորդ նորություն

Մահացել է Կուբայի հեղեփոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին հայտարարել է Ֆիդելի եղբայրը, Կուբայի գործող ղեկավար Ռաուլ Կաստրոն:

«Կուբայի հեղափոխության առաջնորդ մահացավ ժամը 22.29-ին»,- հայտարարել է նա Կուբայի հեռուստատեսությամբ: Ֆիդել Կաստրոն Կուբայի ղեկավար էր դարձել 1959 թվականին, երբ իր առաջնորդած զինված հեղափոխությունը տապալեց ռազմական դիկտատոր Բատիստայի ռեժիմը: 2008 թվականին, հիվանդության պատճառով, Ֆիդելն իշխանությունը փոխանցեց իր եղբորը, Ռաուլին:

Ֆիդել Կաստրոն 20-րդ դարի ամենահայտնի քաղաքական դեմքերից մեկն է եւ ամենատպավորիչ հեղափոխություններից մեկի առաջնորդը: Նրա ղեկավարած հեղափոխության հետ է կապվում 20-րդ դարի մեկ այլ էպիկական կերպարի՝ Էռնեստո չէ Գեվարայի անունը, ով արգենտինացի երիտասարդ բժիշկ լինելով՝ հեծանիվով ճանապարհորդում էր Լատինական Ամերիկայում եւ Մեքսիկայում պատահաբար հանդիպում է Կուբայի հեղափոխականների խմբակին եւ Ֆիդելի խմբի հետ նավակով հասնելով Կուբա՝ դառնում է հեղափոխության առաջնորդներից մեկը:

Ֆիդելի հեղափոխությունից հետո Կուբան դարձավ սոցիալիստական միակուսակցական պետություն, որը սերտ կապեր հաստատեց Խորհրդային Միության հետ, ստանալով վերջինիս տնտեսական եւ քաղաքական աջակցությունը: Հենց այս սերտացումը կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. 1962 թվականին ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովը որոշեց Կուբայում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղադրել, ինչը ԱՄՆ-ի հետ քաղաքական հակամարտությունը վերածում էր միջուկային ռազմական կոնֆլիկտի: Այդ կոնֆլիկտը, սակայն, կասեցվեց պայթելուց թերեւս ժամեր առաջ. ԱՄՆ-ն համաձայնեց Թուրքիայից հանել իր միջուկային մարտագլխիկները եւ սրա դիմաց ԽՍՀՄ-ը նույնը արեց Կուբայում, հիշեցնում է armtimes.com-ը:

Կուբան ԽՍՀՄ փլուզումից հետո որոշակի տնտեսական դժվարություններ ուներ, բայց սոցիալիստական այս երկիրը կարողացավ վերապրել այս դժվար ժամանակաշրջանը, ինչի ամենամեծ արտահայտությունը դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս տարվա մարտին Կուբա կատարած պատմական այցը, որով պաշտոնապես ճեղքվեց 50-ամյա տնտեսական բլոկադան, որ ԱՄՆ-ն կիրառում էր Կուբայի նկատմամբ:

Ֆիդել Կաստրոն եւ Կուբան, անկախ տնտեսական վիճակից, հսկայական հեղինակություն են վայելում Լատինամերիկյան տարածաշրջանում, ետխորհրդային տարածքում. ԽՍՀՄ-ում, այդ թվում Խորհրդային Հայաստանում, Ֆիդել Կաստրոն այն կենդանի լեգենդներից էր, որի օրինակով դաստիարակվում էին սերունդներ:
Թրամփը Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է որակել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online