23.04.2024
Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են կոմունիկացիոն համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ ընդդիմությունն ընտրություններից առաջ մոբիլիզացման փորձ է անում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում կյանքի են կոչվել վիրավորված զինծառայողներին եւ զոհվածների ընտանիքներին 1000-ական դրամների հանգանակության այլընտրանքային տարբերակ՝ ձեւավորվել է հիմնադրամ, որը գործելու է ԱԺ աշխատակազմի համար։ Նախաձեռնությանը միացողներն ամեն ամիս, իրենց աշխատավարձի 1 տոկոսից սկսած, փոխանցում են հիմնադրամի հաշվին։ Նրանց մասնակցությունը դադարեցվում է համապատասխան դիմումի համաձայն։ ԱԺ-ում աշխատում է շուրջ 800 մարդ, ներկա դրությամբ 479-ը միացել է, հիմնադրամի ֆոնդում 2 միլիոնից ավելի գումար է հավաքվել։ Հիմնադրամի տնօրենն ԱԺ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն է, աշխատանքային հանձնաժողովը նիստեր կանի եւ կորոշի առաջնահերթության կարգով թիրախային խմբերը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց եւ ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։ Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլեւ անհատ անձանց, շարժումներին։ Օրինակ, բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել։ Այցելել են նաեւ Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ։ Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը։ «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկ մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից:
Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»: Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ:

Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին ենթարկել ՊՆ աշխատակցին՝ ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»:

«168 Ժամ» օրաթերթը գրում է. «Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, խոսակցություններ կան, որ տարբեր դաշինքների ստեղծման շուրջ բանակցություններ եք վարում` «Քաղաքացիական պայմանագրի», «Ժառանգության» հետ: Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում` չէիք բացառել Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ համագործակցությունը, նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության հետ եք բանակցում։ Ինչպիսի՞ն է իրական վիճակը։

– Ո՛չ ՀԱԿ-ի մասով, ո՛չ «Ազատության» մասով ես չեմ ասել, որ բանակցում եմ, չկա նման բան։ Ես ասել եմ, որ քաղաքական դաշտում բոլոր այն ուժերը, որոնք Մարտի 1-ի հետ կապ չեն ունեցել, կամ դրանից հետո չեն կիսել իշխանության հետ գործունեությունը` իշխանության հետ մաս դառնալով, և գաղափարական առումով շատ հեռու չեն մոտեցումները, այդ ուժերի հետ կարող ենք համագործակցել։ Ինչ վերաբերում է` ՀԱԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եմ, թե՞ ոչ, ասել էի, որ միանշանակ համարում եմ։ «Ազատություն» կուսակցության մասով հարց չի եղել, որևէ բան չեմ ասել։

– Այսինքն` «Ազատության» հետ չե՞ք բանակցում։

– Ընդհանրապես` քաղաքական դաշտում այսօր որոշակի միավորման միտումներ կան, և այդ առումով հանդիպումներ են լինում, որոնք շատ հեռու են բանակցություններ կոչվելուց։ Իմ խորին համոզմամբ` այսօրվա ՀՀ-ում ձևավորված քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչում ձախողել են։ Ձախողել են արտաքին քաղաքական հարաբերություններում` մաս կազմելով այնպիսի միության, որի անդամները նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ աջակցեցին մեր հակառակորդին, ոչ թե մեզ, իսկ դա մեր արտաքին քաղաքական կողմնորոշման, այսքան տարիների արտաքին քաղաքական աշխատանքի կոպիտ սխալն էր։

Անհաջողություն են ունեցել տնտեսության մեջ, որտեղ վերջին 3-4 տարում որևէ աշխատատեղ չի բացվել, և գներն օր օրի թանկանում են, և ինչքան էլ ուզում է խոսեն տնտեսական որոշակի աճից, այդ աճը հավանաբար իրենք էլ չեն տեսնում, ուղղակի իրենց հույս տալու համար են ասում։ Չեն հաջողել նաև Ղարաբաղի հիմնահարցում, ռազմական ոլորտում, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ խաղաղության այն ժամանակը, ինչ մենք ունեինք, պարզվեց, որ ճիշտ չենք օգտագործել, և այդ ժամանակում ձեռքբերումներ չունենք, որով կարող էինք Ադրբեջանին տանել այն խնդրին, որ իրենք չմտածեին պատերազմի միջոցով խնդիրը լուծելու մասին։

Այս իշխանությունները ձախողել են նաև բարոյական մթնոլորտի առումով, որովհետև այն Ազգային ժողովի պատգամավորները, այն թիմերը, որոնք իրենք ունեն, այն երկխոսությունը, որ կար այս տարիներին, մշտապես տհաճ է եղել հանրության համար, վստահություն չի ներշնչել։ Ավելին` սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենք հայտարարեցին, որ դրանից հետո գործող նախագահը որևէ պաշտոն չի ակնկալում ու չի զբաղեցնի, հիմա բացարձակ այլ բան է ասում։ Այնպես որ, սա միանշանակ բարոյականության խախտում է։ Հետևաբար, եթե կան մարդիկ, որ այս ուժին` Հանրապետականին և Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, թող գնան, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին։

Մնացածը, ովքեր այլընտրանք են տեսնում, ազատ են քվեարկելու։ Ընդ որում` այդ այլընտրանքը հայաստանյան քաղաքական դաշտում փնտրելն այնքան էլ բարդ չէ, թեև այդքան էլ շատ չէ։ Այս առումով կան ուժեր, որոնց ես այլընտրանք տեսնում եմ և որոնց հետ հանդիպում եմ։ Դրանց մեջ չի մտնում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ազատությունը»։ Ես այդ այլընտրանք ուժերի հետ համագործակցություն տեսնում եմ և տեսնում եմ, որ այդ ուժերը պարտավոր են ներկայացված լինել թե՛ ՀՀ ազգային ժողովում, թե՛ հետագա իշխանություններում, որ օգուտ և փոփոխություններ կբերեն այս երկրին։

Եվ ես համոզված եմ, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Թրամփը դրա լավագույն օրինակն էր։ Իմ կարծիքով` ոչ թե հաղթում են պրագմատիկները, նրանք կա՛մ պարտվում են, կա՛մ համագործակցում են գործող իշխանության հետ, կա՛մ Իվանիշվիլի են փնտրում, այլ հաղթում են հավատավորները, երազողները և թևքերը քշտած պայքարողները։ Ես այդպիսի ուժեր ՀՀ քաղաքական դաշտում տեսնում եմ, բարեբախտաբար։ Շատ կուզենայի, որ այդ ուժերի հետ համագործակցությունը հաջողվեր, այն լիներ հնարավորինս լայն, և ես տեսնում եմ, որ նման համագործակցության պարագայում լուրջ հաջողության հասնելը հնարավոր է»:
Ադրբեջանն Իրանին վարկ կտրամադրի՝ «Հյուսիս–Հարավի» մի հատվածի շինարարության համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel