28.03.2024
Հարց վարչապետից. «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակում քանի՞ նոր ուղղություններ են ապահովվելու 2017-ին`
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մելիքյան. Հայկական կողմերը պարտավոր են բանակցային գործընթացում սայլը տեղից շարժել

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նոր բանակցային օրակարգը, որի ձևավորման գործում հայկական կողմերը պարտավոր են իրենց ծանրակշիռ ներդրումը կատարել, կարող է բանակցային գործընթացում սայլը տեղից շարժել:

VERELQ-ի հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ 2007 թվականի դեկտեմբեր ամսից սկսած համանախագահների նախորդ կազմերը համառորեն առաջ էին մղում Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող կարգավորման տարբերակը և, փաստորեն, համարյա մեկ տասնամյակ տևած նրանց աշխատանքի պսակը դարձավ ապրիլյան պատերազմը:

«Անիմաստ է զարգացումների սպասել հենց գոյություն ունեցող բանակցային օրակարգի շրջանակներում: Դրան հակառակ՝ նոր բանակցային օրակարգը, որի ձևավորման գործում հայկական կողմերը պարտավոր են իրենց ծանրակշիռ ներդրումը կատարել, կարող է սայլը տեղից շարժել և մեր ժողովուրդների համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու հույսերն իրատեսական դարձնել»,- վստահություն հայտնեց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցին ԼՂՀ նախկին արտգործնախարարը արձանագրեց, որ նշված հարցազրույցում Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Մադրիդյան սկզբունքների կամ էլ խորհրդավոր Կազանյան փաստաթղթի տրամաբանության շրջանակում՝ մերօրյա Արցախի տարածքի երկու երրորդը կոչելով անվտանգության գոտի:

«Պաշտոնական Երևանի այս մոտեցումն է նպաստել նրան, որ միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը հաջողությամբ առաջ է մղում Հայաստանին «օկուպանտ» պետություն ներկայացնելուն միտված իր քաղաքական մոտեցումները: Ցավում եմ, որ հայկական կողմերը ներկայացնող պաշտոնատարներն այդպես էլ չկարողացան դուրս գալ անարդյունավետ և վնասակար քաղաքական հռետորաբանության շրջանակներից»,-ընդգծեց նա:

Զրուցակցի խոսքով՝ Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Մելիքյանը նկատեց, որ իսկապես՝ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվյալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին հակամարտության հետևանքով, ապա այդ դեպքում ուժի մեջ կարող է մտնել ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

«Առ այսօր հայկական կողմերի պահվածքը, դժբախտաբար, այնպիսին է եղել, որ հնարավորություն է տվել Ադրբեջանի իշխանություններին նենգափոխել հակամարտության էությունը և դրա զուտ ներքին հակամարտություն լինելու ձևաչափը վերածելու միջպետական՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափի»,- հավելեց նա՝ կրկնելով, որ հայկական կողմերը պարտավոր են իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ նոր բանակցային օրակարգի ձևավորման գործում, որն էլ կարող է բանակցային գործընթացում սայլը տեղից շարժել:



Մակրոտնտեսական զարգացում և բյուջե. Նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար