28.03.2024
Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ փոխնախագահ. Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է

Հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաև այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը ՀԱՊԿ ԽՎ քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ գարնանային և աշնանային նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնելու հաջողության:

«Նրանց զինուժի գործողություններն ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին Իսլամական պետության ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար այս վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը»,- ասել է Շարմազանովը:

Վերջինս հորդորել է գործընկերներին դասեր քաղել պատմությունից:

«Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է: Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Մամուլի տեսություն. ՀՀԿ համագումարին հրավիրված են մարդ-կուսակցություններ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար