29.03.2024
Ադրբեջանական զինուժը արձակել է ավելի քան 300 կրակոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հարց վարչապետից. «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակում քանի՞ նոր ուղղություններ են ապահովվելու 2017-ին`

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հանձնարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին մինչև տարեվերջ ներկայացնել, թե հաջորդ տարի ինչ նոր ավիաուղղություններ են գործարկվելու:

«Հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, թե քանի նոր ուղղություններ ենք ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից»,-հետաքրքրվեց վարչապետը:

Քաղավիացիայի պետի խոսքով` թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:

Վարչապետի խոսքով`պետք է հետևողական լինել և մինչև տարվա վերջ ուրվագծել, թե տարվա կտրվածքով ինչ խնդիր են իրենց առջև դնում:

Նշենք, որ կառավարության նիստում ներկայացվեցին նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի ու Մոլդովայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին համաձայնություն տալու մասին նախագծերը:
Մելիքյան. Հայկական կողմերը պարտավոր են բանակցային գործընթացում սայլը տեղից շարժել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար