19.04.2024
Stratfor. Ղարաբաղի շնորհիվ ՌԴ-ն կպահպանի գերակայությունը Կովկասում
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ԼՂՀ-ում աճել է անկախության կողմնակիցների եւ Հայաստանին միանալ ցանկացողների թիվը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը, մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը: Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար: Հիշեցնենք, որ միայն 2016թ. համար այդ ՊՈԱԿ-ը նախատեսում էր ֆինանսավորել 5480 համացանցային եւ այլ հրապարակում, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը 15.100 դրամ է: Փաստորեն, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս պատրաստվում է օգտվել ստատուսչիկների ծառայություններից: Սույն ՊՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց՝ դեռեւս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանից, բայց այն ժամանակ ֆինանսավորվում էր միջազգային կառույցների կողմից: Ավելի ուշ այն ֆինանսավորվել է բյուջեից, բայց ոչ այս չափով, այլ կրկնակի-եռակի անգամ քիչ: ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին: Նախկինում սույն գործը մի փոքր ավելի քաղաքակիրթ է եղել, մեր տեղեկություններով այն սկսել է ֆեյսբուքյան ստատուսների մակարդակի իջնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»:

«168 ժամ» թերթը գրում է. «Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: Նախարարի խոսքով՝ նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով, այնպես էլ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքն ավելացել է և (կամ) պարտավորությունների նվազել են, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պետք է պատասխանատվույթան ենթարկվի ապօրինի հարստացման համար: Այս արարքի համար նախագծով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Էական է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը»:

«168 ժամ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների և տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչ ման և հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունը իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «Այ Փի Էս Սի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ:

Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել բնակչության երիտասարդ և կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են): Պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան 2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա» է:
2015 թվականին ԵԱՏՄ պետությունները ՀՀ տնտեսության մեջ 3 մլրդ դոլարի ներդրում են կատարել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel