19.04.2024
Գիշերը շփման գծում համեմատաբար հանգիստ է անցել
prev Նախորդ նորություն

0,3% եկամուտների աճ. ԱԺ-ում պետբյուջեի քննարկումը սկսվեց կառավարության քննադատությամբ

Ազգային ժողովում 2017 թ.-ի բյուջեի քննարկումը սկսվեց կառավարության հասցեին սուր քննադատությամբ: Քննադատվեց կառավարությունը ոչ միայն պատգամավորներին չբավարարող բյուջեի նախագիծ ներկայացնելու համար, այլեւ այն բանի, որ գործադիրը ողջ կազմով չէր ներկայացել քննարկմանը:

«Էս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե են քննարկում և կառավարությունը այստեղ չէ: Այսպիսի բան՝ զարմանալի պատմություն է», - հայտարարեց ԱԺ հանրապետական խոսնակ Գալուստ Սահակյանը: «Հետաձգե՛ք, պարո՛ն Սահակյան», - դահլիճից միացավ մեկ այլ հանրապետական՝ Վարդան Այվազյանը: - «Պարոն Սահակյանը գիտի, ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում», - հակադարձեց ԱԺ խոսնակը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Գալուստ Սահակյանին աջակցեց նաև ընդդիմադիր Արամ Մանուկյանը․ - «Իսկապես՝ անհարգալից է, պարոնա՛յք նախարարներ: Սա թիվ մեկ փաստաթուղթն է ձեր և ամենակարևոր փաստաթուղթը, որն ընդհանրապես քննարկվում է՝ բյուջեն»: Ազգային ժողով ներկայացած միակ՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դիտողություններն ընդունեց. գործընկերները ճանապարհին են: Զեկուցեց՝ բյուջեն «պահպանողական է, կայունացման», բերած փաստաթուղթը հաջորդ տարի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսում:

«2017 թվականի համար մենք կանխատեսում ենք 3.2 տոկոս իրական աճ, նպաստող կլինի արդյունաբերությունը, որը ակնկալում ենք՝ աճելու է 5.5 տոկոսով, ծառայությունները՝ 2.8 տոկոսով», - նշեց Արամյանը:

2017-ի բյուջեն շուրջ 1 տրիլիոն 360 միլիոն դրամ է կամ ավելի քան 2 միլիարդ 800 միլիոն դոլար՝ մի քանի միլիոն դրամի տարբերությամբ այս տարվա հետ: Հարկային եկամուտները, ըստ փաստաթղթի, ընդամենը 0,3 տոկոսով են ավելանալու: Այս թիվը Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանի տարակուսանքն առաջացրեց․ - «Արդյո՞ք սա չի հակասում Ձեր կառավարության այն աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, որ գալու եք և լուրջ ռեֆորմներ անեք ստվերի, կոռուպցիայի դաշտում: Եթե մենք ունենք 40 տոկոսանոց ստվեր, ընդ որում՝ Ձեր զեկույցի մեջ մի անգամ գոնե ստվեր բառը չհնչեց, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ստվեր, ո՛չ կոռուպցիա, իսկ մենք բոլորս գիտենք, որն է մեր բյուջեի հիվանդոտ տեղերը․․․ 0.3 տոկոսը նշանակում է ուղղակի ոչինչ չանել»:

Թեման շարունակեցին «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: «Եթե մենք ուզում ենք լուրջ պայքար սկսել ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ, այլ ծրագրեր ենք իրականցնում բիզնեսի աջակցման համար, բնականաբար, 3.2 տոկոս աճը կրելու է ընդամենը գոյատևման բնույթ», - հայտարարեց Մելքումյանը:

Զոհրաբյանը հարց ուղղեց նախարարին․ - «Ստվերը քանի՞ տոկոս է մեր տնտեսության մեջ այս պահին պաշտոնապես: Պետք է բոլորին բերել հարկային դաշտ և մենաշնորհատերերի մենաշնորհները ձեռքի մեկ հարվածով փակել: Դա արվե՞լ է, արվո՞ւմ է, թե ոչ»:

«Պաշտոնապես ցուցանիշ ստվերի վերաբերյալ՝ եթե մենք իմանայինք դա ինչքան է, դա ստվեր չի լինի, դա կլինի ֆորմալ հատված: Գնահատականներ կան ստվերի մասին՝ մոտավորապես 30 տոկոս է գնահատվում: Ստվերի դեմ պայքարի միակ տարբերակը դա ճիշտ գործիքակազմով տնտեսավարողներին բերել նորմալ հարկային դաշտ», - պատասխանեց ֆինանսների նախարարը:

Դեֆոլտի մասին ահազանգած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը՝ Լևոն Զուրաբյանը, Վարդան Արամյանին հիշեցրեց՝ ինքը նախարարն է ասել, որ առնվազն 5 տոկոսանոց աճի դեպքում միայն հնարավոր կլինի արտաքին պարտքի փոսից դուրս գալ, ուրեմն այս 3,2 տոկոսով ի՞նչ է լինելու: - «Այս կառավարությունը ինչո՞ւ է վերցրել երկրի կառավարման ղեկը, թող զիջի մեկ այլ կառավարության, որը ունի իրատեսական ծրագիր երկիրը զարգացնելու համար», - շարունակեց Զուրաբյանը:

«Ճիշտ հակառակը՝ մենք պարտքային փոսից դուրս ենք գալիս», - կարճ պատասխանեց նախարարը:
Շարմազանով. Անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel