29.03.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից

Հայաստանն ու Մոլդովան հրաժարվեցին վիզային ռեժիմից։ Այս մասին հայտարարվեց Երևանում կայացած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրիի համատեղ ասուլիսի ժամանակ: Մասնավորապես նշվեց, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է մոլդովացի պաշտոնյայի հայաստանյան այցի ընթացքում։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ստորագրվել է 4 փաստաթուղթ, այդ թվում՝ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Քննարկվել է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը, մասնավորապես կողմերը համաձայնել են, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

«Մենք կողմ ենք տարածաշրջանային ճգնաժամերը գործող ձեւաչափերում բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»,– հայտարարեց Մոլդովայի արտգործնախարարը:
Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար