29.03.2024
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու թուրքական հատվածով առաջին փորձնական գնացքը կանցնի հունվարի 1-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը գնացք է փորձարկել դեպի Իրանի սահման

Իրանցի ու ադրբեջանցի երկաթուղայիններն այսօր հանդիպել են Արաքս գետի վրա՝ սահմանին կառուցված կամրջի վրա։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը հայտարարել է, որ դիզելային գնացք են փորձարկել Աստարա կայարանից մինչև Իրանի սահման ընկած 8.3 կիլոմետրանոց հատվածում։

Ադրբեջանցի երկաթուղայինների պատվիրակությունը «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Ղուրբանովի գլխավորությամբ հանդիպել են Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղաիի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջազգային տրանսպորտային միջանցքների գործունեությունը։

Կողմերը զննել են իրանական կողմի բեռնատար տերմինալի կառուցումը, ինչպես նաև հողափորման աշխատանքները երկաթուղու 1.3 կիլոմետրանոց հատվածում։
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ներդրումների ծավալը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար