24.04.2024
Նախարար. Ներդրումների տեսանկյունից ՀՀ-ն կդառնա գրավիչ ԵՄ անդամ երկրների համար
prev Նախորդ նորություն

ՊՆ-ում քննարկել են ԵԱՀԿ հետ համատեղ ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության օրակարգը եւ համատեղ իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության ոլորտների շարունակական ընդլայնումը եւ մի շարք նախագծերի իրացումը:

Վիգեն Սարգսյանը հատկապես կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը բանակ-հասարակություն կապի, պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինծառայողների իրավունքների հարցերով իրազեկվածության բարձրացման գործում:

Իտալիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին