29.03.2024
Հայաստանում նվազում են գազի սակագները. նախընտրանկան ակցիա՞, թե՞ տնտեսական քայլ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ը քննադատում ՌԴ-ին ԼՂ հակարամտության հարցում, սակայն չի առաջարկում այլընտրանք

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներկայում ունեն շատ բարդ հարաբերություններ: Մենք տարակարծություներ ունենք բազմաթիվ հարցերում, մեզ համար անընդունելի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարումը: Մենք համաձայն չենք Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությանը և կարծում ենք, որ այն յուղ է լցնում Սիրիայի քաղաքացիական պատերազմի կրակի վրա: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը:

«Չեմ թաքցնի, որ բազմաթիվ ուղղություններում ունենք հակադիր տեսակետներ, թե ինչպես պետք է լուծել տարբեր հակամարտությունները: Սակայն, այստեղ՝ Հայաստանում և տարածաշրջանում մենք գործընկերներ ենք, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու մենք ձգտել ենք համագործակցաբար աշխատել այս տարածաշրջանում: Մեր շահերից է բխում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այնպես որ, մենք պատրաստ ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ և փորձել գտնել այդ լուծումը, եթե դա հնարավոր է»,- ասել է նա:

Հարցին՝ ԱՄՆ-ին չի՞ մտահոգում այն, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Հայաստանում, և Հայաստանը կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ իրենց ռազմական նպատակաների համար, Քարփինթերն արձագանքել է, թե ԱՄՆ-ն հակասություններ ունի Ռուսաստանի հետ 2008 թվականին Վրաստանում ու 2014 թվականին Ուկրաինայում նրա գործողությունների հետ կապված, քանի որ չեն կարծում, որ 21-րդ դարում պետություններին հարիր է խախտել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը:

«...Հայաստանն իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է»,- շեշտել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինություն վաճառելու փաստին և ինչպե՞ս այդ իրավիճակը կարող է ղարաբաղյան հակամարտության համար, Քարփինթերը նշել է.

«Դա Ցավալի է, ու իրավիճակը լրջորեն ապակայունանում է, երբ որևէ երկիր իրականացնում է սպառազինության մատակարարումներ մի տարածաշրջան, ուր ամեն ամիս շփման գծի երկայնքով երկու կողմերից զոհեր են լինում: Կարծում եմ, որ մի երկրի համար, որը միջնորդ է հանդիսանում, զենք վաճառելը կամ տրամադրելը հարիր չէ: Մեր քաղաքականությունը, գիտեք, կայանում է նրանում, որ չտրամադրենք լրացուցիչ ռազմական հնարավորություններ: Դա չի նշանակում, որ մենք չունենք պաշտպանության ոլորտում հարաբերություններ Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Բայց կարծում եմ, որ այսպիսի տարածաշրջան զենք ու ռազմական միջոցներ մատակարարելը հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը չէ»:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ամերիկյան կողմը այդ հարցը քննարկել է և առհասարակ՝ Ռուսաստանի հետ բաց երկխոսության մեջ են մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ այստեղի իրավիճակը, Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված հարցերը: Շարունակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման նա շեշտել է.

«Թեև իմ հիշատակած շատ հարցերի շուրջ մենք ունենք տարաձայնություններ, այնուամենայնիվ, մենք փորձում ենք պահպանել երկխոսությունը և համագործակցել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Այնպես որ, եթե դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա մենք, իհարկե, դա անում ենք: Մինչ օրս, ըստ էության, ունեցել ենք ողջամիտ համագործակցություն այդ ձևաչափում և այլ ոլորտներում: Նկատի ունեմ, որ դուռը բաց ենք պահում՝ ռուսների հետ Սիրիայի հարցի շուրջ խոսելու և ընդհանուր եզրեր գտնելու համար: Չնայած՝ պետք է ասեմ, որ ներկայում դա չենք գտնում: Հետագայում ևս շարունակելու ենք փնտրել ընդհանուր եզրեր»:

Թեև ԱՄՆ-ն քննադատում է Ռուսաստանին տարածաշրջանում զենք մատակարարելու հարցում, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի հնարավորությունները, որոնք, ի դեպ, հիմնականում ձևավորվում են դեպի Արևմուտք նավթի ու գազի վաճառքից, այդ մատակարարումները իրականում ՀՀ համար կենսական նշանակություն ունեն: Իսկ այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին էլ է զենք վաճառաում, դա Մոսկվայի տեսանկյունից տարածաշրջանում ռազմական բալանսի պահման եղանակ է:

ԱՄՆ-ն մտահոգված է, որ հնարավոր է լարվածության աճ ԼՂ հակամարտության գոտում. «Վտանգավոր իրավիճակ է, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել դիվանագիտական լուծում»:

Ինչ վերաբերում է Թուրքիային եւ այդ երկրում ստեղծված իրավիճակին, Քարփինթերը նկատել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու կարևոր գործընկերը տարածաշրջանում: Այն դերակատարում ունի տարբեր տարածաշրջաններում՝ Լևանտում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Բալկաններում, դեպի հյուսիս և Հարավային Կովկասում:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այնպես որ, մենք տեսնում ենք մեր դերը՝ (ու այստեղ ես խոսում եմ Միացյալ Նահանգների, Պենտագոնի մասին) կամուրջ ծառայել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի ու տարածաշրջանում նրա տարբեր գործընկերների միջև: Մենք, անշուշտ, սերտ հարաբերություններ ունենք մեր թուրք գործընկերների հետ՝ ցանկացած սպառնալիքի դիմակայելու հարցում, ներառյալ՝ Իրաքում ու Սիրիայում «Դաեշ»-ին («Իսլամական պետություն») պարտության մատնելը և դրա տարածումն աշխարհում կանխելը, ինչը մեր ազգային անվտանգության առաջնահերթություններից է»,- հավելել է նա:
ԱՄՆ ընտրությունների արդյունքները ազդեցություն կունենան ՀՀ նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար