28.03.2024
Տպավորություն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կանի. Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Տպարանի շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն:

ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Հիշեցնենք, նախօրեին վարչապետն անդրադարձել էր խնդրին` նշելով, որ բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ պետք է կիրառվի առավելագույն խիստ պատիժ:

Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և ենթափողային տիպի նռնականետեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար