29.03.2024
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան խորացնում են ռազմական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վիգեն Սարգսյան. Էրդողանի «Գալիպոլիի գործողությունը» տապալվել է

Հայաստանը դեռևս մինչև ապրիլի 24-ը ոչ երկիմաստ զգուշացրել է թուրքական իշխանություններին, որ Անկարայում այսպես կոչված Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված տոնական միջոցառումները ֆարս են, որոնք միտված են ստվերել Երևանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ Էրդողանի Գալիպոլիի գործողությունը տապալվել է: Աշխատակազմի ղեկավարը խորհուրդ է տվել մոնիթորինգի ենթարկել համաշխարհային ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում էին Երևանում և Անկարայում տեղի ունեցող միջոցառումները:

«Մենք կտեսնենք, որ Անկարայում տեղի ունեցող միջոցառումները իրենց մաշտաբներով ոչ մի համեմատության մեջ չեն մտնում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների հետ», - նշել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի սպասումները միջոցառումներից լիովին արդարացել են, քանի որ այդ օրերին աշխարհը մեծ ուշադրությամբ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Երևանում: «Մենք կարողացանք միջազգային հանրությանը հասցնել մեր հիշողության, վերածննդի, երախտագիտության և պայքարի ուղերձը», - հավելել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Կիևը Լեռնային Ղարաբաղի ընտրությունները ոչ լեգիտիմ է համարել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար