28.03.2024
Լիբման. ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին կբարդացնի Երևանի և Բրյուսելի համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Մայիսի 4-ին Անկարայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի ղեկավարների հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելը և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Հանդիպման նպատակն է զարգացնել եռակողմ ձևաչափով համագործակցությունը ռազմական ոլորտում, տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումը, մասնավորապես, տարածաշրջանում էներգետիկ և երկաթգծային նախագծերի անվտանգության ապահովումը: Զինված ուժերի ղեկավարների հանդիպման արդյունքներով արձանագրություն է ստորագրվելու, փոխանցում է apsny.ge կայքը:

Ապրիլի 2-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Թբիլիսիում եռակողմ հանդիպում են ունեցել: Այդ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014թ.-ի օգոստոսին՝Նախիջևանում, որտեղ նախարարները պայմանավորվել են այդպիսի հանդիպումներ կազմակերպել վեց ամիսը մեկ անգամ: Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել էր, որ հանդիպումը շատ արդյունավետ էր:

Նրա խոսքով, իրենք միանշանակ ֆիքսել են, որ իրենց համագործակցությունը միտված է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը՝ համագործակցությունը ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ երեք երկրները համաձայն են, որ եռակողմ համագործակցության մեխանիզմը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն և կայունությանն է միտված: Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել էր, որ երեք երկրների միջև տնտեսական և քաղաքական համագործակցությունը ռազմական համագործակցությամբ փոխլրացնելը ունի մեծ նշանակություն:
Վիգեն Սարգսյան. Էրդողանի «Գալիպոլիի գործողությունը» տապալվել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար