29.03.2024
Ֆինանսների նախարարը նոր տեղակալ ունի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սարգսյան. Հայաստանում ներդրում կատարելով հնարավորություն է ընձեռվում դուրս գալ հսկայական տարածք

Որպես ԵԱՏՄ անդամ­ Հայաստանում ներդրում կատարելով հնարավորություն է ընձեռվում դուրս գալ հսկայական տարածք, որտեղ գործում են չորս հիմնական «ազատություններ»` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Այս մասին Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» իր ելույթում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն ոչ թե 3 միլիոն ժողովուրդ ունեցող պետություն է, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք»,- նշել է նա:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում ԵԱՏՄ անդամ­ պետություններում քիչ աշխատանք չի տարվել այդ չորս «ազատությունների» ապահովման համար, Սարգսյանի խոսքով, դեռևս շատ անելիք կա, որպեսզի դրանք վերջնականապես ներդրվեն միության ողջ տարածքում: Կարևորը, նրա խոսքով, այն է, որ անդամ հինգ պետություններն ունեն այդ վճռականությունը`ԵԱՏՄ­-ն դարձնելու լիարժեք ու ժամանակակից տնտեսական միավորում:

«ԵԱՏՄ­-ն հանդիսանում է երիտասարդ ինտեգրացիոն միություն, որում նորմերը և օրենքները գտնվում են ակտիվ մշակման և ներդրման փուլում: Դրա հետ կապված` ներդրողները կարող են իրենց հետ բերել փորձ և լավագույն պրակտիկան` այդ նորմերի մշակման գործընթացում: ԵԱՏՄ­-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միավորում է, որը բաց է համագործակցության համար յուրաքանչյուր երկրի հետ: Մենք պաշտպանում ենք ավելի լավ փոխգործակցությունը, մենք չենք փակում, այլ բացում ենք շուկաներ, քանի որ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է`բարելավել մեր երկրների քաղաքացիների կյանքի որակը»,-­ հավելել է Տիգրան Սարգսյանը:
«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ քննարկվել է ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար