28.03.2024
Ռոուհանի. Իրանն ու Թուրքիան կարող են առաջատար դեր կատարել ահաբեկչության դեմ պայքարում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դեմիրթաշ. Էրդողանը սիրիական ճգնաժամի գլխավոր պատճառն է

Թուրքական ռեժիմի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական ճգնաժամի գլխավոր պատճառն է, քանի որ սատարում է ահաբեկչական խմբավորումներին: Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահեդդին Դեմիրթաշը:

Նրա խոսքով՝ Սիրիայում ճգնաժամն ամենամեծ ազդեցությունը Թուրքիայի վրա է ունեցել, որը լիարժեք մեկուսացման մեջ է հայտնվել դաշնակիցներից երես թեքելուց հետո: Նա մատնանշել է սիրիական տարածքում թուրքական ռեժիմի ուժերի վերջին ագրեսիայի եւ ահաբեկչական խմբավորումների հետ միության լուրջ հետեւանքները:

Դեմիրթաշը նախազգուշացրել է Թուրքիայում իրադրության սրման մասին, քանի որ երկրի իշխանությունները խորհրդարանականների ձերբակալությունների նոր արշավ են սկսում, մասնավորապես՝ իր կուսակցության անդամների շրջանում
ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար