28.03.2024
Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մելիքյան. Ապրիլյան ագրեսիայից հետո Մադրիդյան սկզբունքներն անցել են անցյալի գիրկը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր հայտարարել է Մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին: Նա հիշեցրել է, որ դրանցում կար Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը հետաձգելու դրույթ՝ այն նպատակով, որ Ադրբեջանի իշխանությունները ժամանակ ստանան իրենց հասարակությանը բերելու մտքին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց, ըստ փոխարտգործնախարարի, Բաքուն այդ ժամանակը օգտագործեց այլ նպատակով և ապրիլյան իրադարձություններից հետո հասունացել է ժամանակը վերանայելու Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացված ապրիլյան ռազմագործողությունն անդառնալիորեն խախտել է ստատուս քվոն և 1994 թվականի հրադադարով սահմանված պայմաններին վերադառնալու բոլոր փորձերն անպտուղ են լինելու:

«Դա նշանակում է, որ ժամանակի մեջ ետ գնալու փորձերը ոչ միայն անհնար են, այլև խիստ վտանգավոր ու մենք պարտավորված ենք շարժվել առաջ՝ հաշվի առնելով իրավիճակի արմատապես փոփոխված լինելու հանգամանքը: Անկախ նրանից, թե ինչ են խոսում առանձին համանախագահները, հարկավոր է հաշվի առնել այն, որ ստատուս քվոյի այսօրինակ խախտմամբ անցյալի գիրկն են անցել նաև Մադրիդյան սկզբունքները»,- ասել է նա:

Մելիքյանի խոսքով, մեզ համար լրջագույն սպառնալիքները պարունակող այս նոր իրավիճակից դուրս գալու համար պատասխանատվությունն այսօրվանից կապվելու է ՀՀ նորանշանակ վարչապետի անվան հետ՝ անկախ նրանից, թե որքանով է նա ծանոթ կարգավորման գործընթացի նրբություններին ու որքանով է պատրաստ սեփական ներդրումն ունենալ դրանում:

«Լավ կլինի, եթե նա ի սկզբանե հաշվի առնի, որ առանց Հայաստանի արցախյան քաղաքականության վերաիմաստավորման ու վերանայման քիչ հավանական է, որ կհաջողվի վերակենդանացնել ու նոր շնչառություն տալ Հայաստանի կոմատոզ տնտեսությանը: Հուսով եմ, որ Կարեն Կարապետյանը չի հապաղի ցույց տալ, որ հստակ կերպով պատկերացնում է իր անելիքը նաև այս ոլորտում»,- հավելել է Արման Մելիքյանը:

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար