29.03.2024
Նախարար. Փոքր սուբյեկտները կազատվեն մինչև 200 եվրո արժողությամբ ապրանքների մաքսավճարից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցախ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արթուր Դավթյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորներից 97-ը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, 3 պատգամավոր՝ դեմ:

Իր խոսքում ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ պաշտոնը պատասխանատու է ու հաջողություններ կարելի է արձանագրել Ազգային Ժողովի հետ համագործակցության արդյունքում:

«Ես գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները և վստահեցնում, որ ամեն ինչ անելու ենք՝ սպասումներն արդարացնելու համար»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց հուլիսյան դեպքերի ֆոնին, երբ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել և երկու շաբաթից ավելի պահեց ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գունդը: Կոստանյանի հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն էին:
Մելիքյան. Ապրիլյան ագրեսիայից հետո Մադրիդյան սկզբունքներն անցել են անցյալի գիրկը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար