29.03.2024
Փորձագետներ. ԱՄՆ-ն և ՌԴ-ն լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Օջալանը խոստացել է դադարեցնել հակամարտությունը Թուրքիայում

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում, խոստացել է 6 ամսում դադարեցնել իր կուսակցության զինված հակամարտությունը Թուրքիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր Մեհմեդը, որին թույլ էին տվել այցելել Օջալանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի իշխանությունները վերջին 1,5 տարում առաջին անգամ թույլատրել էին Աբդուլլահ Օջալանին հանդիպել եղբոր հետ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի կապակցությամբ:

«Կան որոշ ծրագրեր, մենք չենք հրաժարվել քրդական հարցը լուծելու գործընթացից: 6 ամսում մենք կկարգավորենք այդ հարցը: Սա անիմաստ պատերազմ է, թող այլևս չլինեն արտասուք ու արյուն»,-փոխանցել է եղբոր խոսքերը Մեհմեդ Օջալանը: Նրան մեջբերել է թուրքական Milliyet թերթը:

Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: Թուրքերի և անկախ պետության ստեղծման համար պայքարող քրդերի միջև հակամարտությունն արդեն 25 տարուց ավելի է տևում:։ ՄԱԿ-ն ու Եվրախորհուրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել:
Փորձագետ. Նավթ ու զենք՝ Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի օրակարգը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար