28.03.2024
Քաղաքագետ. Աբրահամյանի հրաժարականը՝ մեսիջ է հասարակությանը ռեժիմի նորացման մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» վրա. Հանրային խորհուրդը քննարկում է, գլխավոր դատախազի թեկնածուն՝ խուսափում

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը, ով այսօր Ազգային Ժողովում հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, չի շտապում մեկնաբանել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին լուրերը ու առավել ևս կանխատեսում անել, թե արդյոք համաներման ակտի դեպքում այն կտարածվի «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա, թե ոչ:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում դատախազի թեկնածուն նախ հիշեցրեց, որ համաներման ակտ դեռ չկա: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա նա նշեց, որ այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործեր և առաջադրվել են մեղադրանքներ, ունեն նաև խրախուսական նորմեր: Ավելին ասել նա հրաժարվեց՝ նշելով, որ իրականացվում է նախաքննություն, օպերատիվ լայնածավալ քննություն: Նաև խուսափեց «ահաբեկչություն» որակումից՝ ընդգծելով, որ այս պահին քրեաիրավական գործով դեռևս որպես ահաբեկչություն չունեն բնորոշաում տված:

Նշենք, որ նախօրեին ՀՀ Հանրային խորհրուրդն իր նիստում քննարկել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա:
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը և կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար