Պուտին-Օբամա հանդիպումը տևել է նախատեսվածից երկար. Խոսնակ

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի երկար: Առաջնահերթ քննարկվել է Սիրիայի հարցը, ինչպես նաև Ուկրաինան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը ավելի երկար տևեց, քան նախատեսված էր: Հիմնականում քննարկել են Սիրիան ու Ուկրաինան: Դրանից հետո նաև Օբաման ու Պուտինն առանձնազրույց ունեցան»,- ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է Պեսկովը:
Խոսնակը հավելել է, որ հանդիպումն անցել է լավ, աշխատանքը կշարունակվի:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Պուտինն ու Օբաման շփվել են շուրջ 1,5 ժամ: Բանակցություններին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: