29.03.2024
Սերժ Սարգսյանը ողջունել է բելգիացի պատգամավորների այցը Արցախ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահակյան. Մենք ստիպված էինք զենք վերցնել և ամեն գնով պաշտպանել Արցախի ազատությունն ու անվտանգությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Մեր վճռորոշ ձայնը բարձրացնելով ի օգուտ ազատ ու անկախ Արցախի` մենք ազգովի ձեռնամուխ եղանք պետականաշինության գործընթացին, սկսեցինք կառուցել ժողովրդավարական պետություն՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:

Մեր ընտրած ուղին բարդ էր ու դժվարին: Արցախի ժողովրդի արդար և օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով և սանձազերծեց արյունալի պատերազմ: Մենք ստիպված էինք զենք վերցնել և ամեն գնով պաշտպանել մեր նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, մեր պատմական հողն ու իրավունքները:

Այդ ծանր օրերին, ինչպես նաև հետագա բոլոր տարիների ընթացքում Արցախի կողքին էին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը:

Մեր կողքին էին նաև բարի ու ազնիվ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, ում համար մարդասիրությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին և բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում:

Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 840 կրակոց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար