29.03.2024
Էրդողան. Մենք կիսում ենք հայ ժողովրդի տառապանքները՝ կապված 1915թ.-ի ողբերգության հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքագետ. Անկարայի հայտարարություններն անտրամաբանական են և խուճապային

Հայաստանը ապրիլի 24-ին ողբերգական օր է հիշատակում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանում են գտնվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները և պետական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Հիշատակման արարողություններին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, ամբողջ մայրաքաղաքը զարդարված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշներով՝ անմոռուկներով, որոնք միահյուսվում են «Հիշում և պահաջնում ենք» կարգախոսներին: 1.5 միլիոն հայերի հոգիների համար, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության գործիչների կողմից, սգում է ամբողջ հայությունը:

Հարևան Թուրքիայում, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, պաշտոնական անձինք ավելի լավ ոչինչ չկարողանալով մտածել հանդես են եկել անտեղի մեկնաբանություններով: Մասնավորապես, ապրիլի 24-ին աչքի է ընկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի ներկայությունը Երևանում՝ ապրիլի 24-ին, ստվեր է գցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման չեզոք դիրքորոշման վրա: Բացի այդ, Դավութօղլուն հանձնարարել է Թուրքիայի ԱԳ նախարարին քայլեր ձեռնարկել, օրինակ, Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված, որի նախագահը Երևանում հայտարարել է. «Ռուսաստանը ընկալել է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, որպես անձնական ողբերգություն»:

Ավելի լավ հասկանալու համար Դավութօղլուի քայլերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը Պուտինի՝ Երևանում 1.5 միլիոն հայերի սպանության վերաբերյալ հայտարարության հետ կապելու փորձերի նպատակը EADaily-ին դիմել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին մեկնաբանություններ համար:

«Դուք փորձում եք գտնել տրամաբանություն Դավութօղլուի գործողությունների մեջ, այն գոյություն չունի: Այն լինել չէր կարող: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Թուրքիան գտնվում է այնպիսի վիճակում, որը կարելի է նկարագրել խուճապ բառով: Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հիշատակում, իսկ դրանք շատ էին, դրանց ինտենսիվությունն աճում էր, հանգեցնում էր շատ սուր արձագանքի, որը չի ենթարկվում տրամաբանական վերլուծության: Ձեր կողմից նշված հայտարարությունը՝ թուրքական ալոգիզմի լավագույն արտահայտություններից մեկն է»,-նշել է արևելագետը:

Ըստ Սաֆրաստյանի՝ Դավութօղլուի խոսքերը երկիմաստ են: «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում կողմնորոշվում է նախապայմանների լեզվով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական կողմը տապալել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ: Դրանցից մեկը հենց ղարաբաղյան խնդիրն էր, որի հարցում Թուրքիան որդեգրել է միակողմանի և վառ արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Այլ խոսքերով, Դավութօղլուի անտրամաբանական հայտարարությունների հետևում հին մոտեցումն է թաքնված՝ Թուրքիայի ցանկությունները իրենց ուժեղ ներկայացնել», - նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Դավութօղլուի այդ տիպի հայտարարությունները՝ Սաֆրաստյանը կոնկրետ ասել է՝ "ոչ մի": Նրա խոսքով, քանի որ Հայոց ցեղասպանության թեման վերջին մեկ ամսվա ընթացքում համակարգված, բազմակողմանի, խորը և արդարացի լուսաբանվել է համաշխարհային մամուլում, Դավութօղլուի և վարչակազմի, սրը նա ներկայացնում է, ջանքերը փոխել շեշտադրումները և խառնաշփոթ մտցնել տեղեկատվական դաշտում՝ մատնվելուն են անհաջողության:

«Երբ կաթոլիկ աշխարհի առաջնորդն ասում է ցեղասպանություն՝ կաթոլիկների համար դա նշանակում է ցեղասպանություն: Չմոռանանք նաև հայտնի մեդիա ներկայացուցիչների դիրքորոշումները, այդ թվում հայազգի, որոնք արտասահմանում իրենց գործունեությամբ նպաստել են այդ թեմայի շուրջ հետաքրքրության բարձրացմանը: Արդյունքում մենք տեսնում ենք հակառակ գործընթաց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ակտուալ է, ինչպես երբևէ, այստեղ հստակ տենդենց է նկատվում՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քանակը, արդեն իսկ աճել է ու դա միայն սկիզբն է», - հավելել է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երևանում են գտնվում Ռուսաստանի, Սերբիայի, Կիպրոսի և Ֆրանսիայի նախագահները՝ 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:
Իրանի ռազմածովային ուժերը կրակ են արձակել և կալանավորել ամերիկյան բեռնատար նավը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար