28.03.2024
Փորձագետներ. Ինչո՞ւ է բռնությունը Հայաստանում դառնում քաղաքական պայքարի մեթոդ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

"Հուլիսյան ճգնաժամը" հաղթաթուղթ է Արևմուտքի ձեռքին Երևանի հետ դիալոգում. քաղտեխնոլոգ

Երևանում ՊՊԾ գնդի գրավումը և հետագա իրադարձությունները լրացուցիչ հաղթաթուղթ էին Վաշինգտոնի ու Բրյուսելի ձեռքում ՀՀ-ի իշխանությունների հետ երկխոսության համար: Արևմուտքը միայն ավելացնելու է ճնշումները: Այդ մասին հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, վերջին երկու շաբաթվա իրադարձությունները դեղին քարտ էին նախագահ Սերժ Սարգսյանին, և եթե այս անգամ էլ նա չգնաց անհրաժեշտ բարեփոխումների, ապա ապագայում սպասվում է դժգոհության ավելի մեծ պոռթկում: Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, ընտրական ցիկլին ընդառաջ, եթե մնան առանց ԵՄ-ի ֆինանսական աջակցության, ըստ Բադալյանի, անցանկալի կլինի ՀՀ նախագահի համար: Այս պարագայում նրան այլ ելք չի մնա, քան խաղալ բրյուսելյան չինոնվնիկների կաբինետներում գրված սցենարով:

"Կասկածի տակ չեմ դնում "Սասնա ծռերի" ազնիվ մղումները երկրում որակական փոփոխություններ կատարելու հարցում, սակայն այս ամբողջ պատմությունը հաջողությամբ օգտագործվում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ՀՀ-ում իրենց դիրքերի ամրապնդման համա", - փոխանցում փորձագետի խոսքերը է EADaily-ն:

Ըստ նրա, ՌԴ-ը ի սկզբանե զբաղեցրել էր կոշտ դիրքորոշում զինված խմբի հանդեպ՝ նրանց անվանելով "ահաբեկիչներ", որոնց պետք է արագ չեզոքացնել: Դա տեղի չունեցավ: Իսկ ԱՄՆ-ը և Երևանում ԵՄ-ի ներկայացուցչությունը հասկացնել տվեցին, որ նրանք ահաբեկիչներ չեն, այլ իշխանությունների ընդդիմախոսներ: Այս տեղեկատվական հակամարտությունում հաղթանակ է տարել կոլեկտիվ Արևմուտքը:

Փորձագետը նշել է, որ գործող իշխանությունների համար խուսանավելու ճանապարհը նեղանում է, իսկ երկրում իրավիճակը ծայրահեղ է դառնում: Նա չի բացառել ապագայում ավելի զանգվածային միջոցառումներ, որոնք կլինեն ավելի արյունալի: ՌԴ ԱԳՆ-ը քննադատության է ենթարկել ԵՄ-ի արձագանքը Երևանում ՊՊԾ գնդի գրավման կապակցությամբ` նշելով, որ այդ հայտարարության մեջ չկար այդ գործողության դատապարտում:
Հայաստանն ու գազամուղները. Որտե՞ղ է թաքնված անխափան գազամատակարարման բանաձևը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար