28.03.2024
Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԳՆ. Գերմանիայի նախագահի հայտարարությունը կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից

Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի արված հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

"Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին" - ընդգծել է Նալբանդյանը։

Նախարարի կարծիքով, Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում։

Հիշեցնենք, որ Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. հայկական ջարդերը կոչեց «ցեղասպանություն» եզրույթով: «Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, ցեղասպանության հստակ օրինակ է»,- ասել է Գերմանիայի նախագահը:
Անկարան մտավախություն ունի, որ հայերը կպահանջեն Արևմտյան Հայաստանը. Հարութ Սասունյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար