Սոչիում մեկնարկում է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը։ Այդ հարթակը կոչված է սկիզբ դնելու ապագա Սիրիայի սահմանադրության մշակմանը։Արևելագետ Աբբաս Ջուման հայտարարել է, որ Կոնգրեսի դրական կողմերից է այն, որր պատվիրակները ժամանել են առանց որևէ նախապայմանի` Ասադի հրաժարական և այլն, ինչը հույս է ներշնչում, որ այն դրական արդյունք կտա։ՌԴ–ում Եգիպտոսի նախկին դեսպան Իզզատ Սաադը հայտարարել է, որ Սոչիի Կոնգեսը հնարավորություն է տալիս սիրիացիներին ինքնուրույն գտնել ճգնաժամից դուրս գալու ելքերը։Ըստ նրա, ՌԴ–ն Կոնգրեսի միջոցով ձգտում է հասնել ներսիրիական համաձայնության`Սիրիայի հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ։