Մաշհադում կայացած Պաղեստինի աջակցության համաժողովում, միջազգային հարցերով Իրանի առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ ամերիկցիները ձգտում էին ստեղծել Մեծ Միջին Արևելք և ջանքեր էին գործադրում այս տարածաշրջանը ընդարձակել մինչև Չինաստանի սահմաններ և Լիբիայի, Սիրիայի, Իրաքի և Եմենի դեպքերը այդ ձգտումների հետևանքներն են:Վելայաթին շեշտել է. «Ամերիկացիները չեն կարողանա մասնատել Սիրիան: Նրանք կամ իրենց կամքով են հեռանալու Եփրատի արևելքից կամ էլ Սիրիայի ժողովուրդն է նրանց հեռացնելու»: