Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի ռազմական հարձակումը, ինչպես նաեւ Աֆրինում թուրքական գործողությունները դատապարտելու քաջություն դրսեւորած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունները, փոխանցում է Reuters-ը։Եվրախորհրդարանի բանաձեւում պատգամավորները կոչ են անում Թուրքիային չեղարկել 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված արտակարգ դրությունը, որն օգտագործվում է օրինական եւ խաղաղ ընդդիմությանը ճնշելու համար։ Նրանք նշել են, որ փողերը, որոնք նախատեսված էին Թուրքիային օգնել ԵՄ-ին անդամակցելու հարցում, պայմանավորված էին նրանով, որ Անկարան պետք է բարելավեր մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում իրավիճակը։