Արևմուտքի երկրների լրտեսներն Իրանի միջուկային ծրագրին լրտեսելու համար կիրառում են մողեսներ, որոնք ունակ են «որսալ ատոմային ալիքները»։ Այս մասին հայտարարել է Հասան Փիրուզաբադին՝ Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը, ով ներկայում հանդիսանում է այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական հարցերով ավագ խորհրդականը։Նա խոստովանել է, որ մանրամասներ չգիտի տվյալ ծրագրից՝ հիշեցնելով, որ Արևմուտքը լրտեսման նպատակով կանոնավոր կերպով գործի է դնում զբոսաշրջիկների, գիտնականների և բնապահպանների:Այդ հայտարարությունն արվել է ի պատասխան տեղի լրագրողների հարցի, ովքեր անհանգստացած են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մասնագետների հաճախացած ձերբակալություններով։