ԱՄՆ–ի «խաղադրույքը» քրդերի վրա մարտավարական է, քանի որ հենց քրդերը կարող են աջացկել ԱՄՆ–ի պլաններին` Սիրիան կազմաքանդելու առումով։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Շատիլովը։Ըստ նրա, քրդերն ամենապառակտված ազգերից մեկն են ու երազում են ստեղծել անկած Քրդստան։ Նրանք Սիրիան դիտարկում են, որպես իրենց ապագա պետության տարածք, որը կառավարվելու է ԱՄՆ–ի հետ համատեղ։ Բայց այդ ծրագրերի դեմ են գրեթե բոլոր խաղացողները։Փորձագետի խոսքով, Թուրքիան, Դամասկոսը նույնպես դեմ են այդ ռազմավարությանը։ Շատիլովը հավելել է, որ այդ ծրագրին կողմ է ԱՄՆ–ն, որը հենվում է իր ռազմական ներուժի վրա։