Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին` Սիրիայում քրդական մարտիկների դեմ թուրքական ռազմական գործողությանը չաջակցելու համար: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով զորքեր է ուղարկել Սիրիա, սակայն փոխարենն աջակցություն չի ստացել: Թուրքիայի նախագահը մեղադրել է դաշինքին երկդեմ քաղաքականության համար: Էրդողանն ասել է, որ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ հակամարտության գոտի զորքեր ուղարկելու խնդրանքով, սակայն աջակցություն չի ստացել: