Փողոցների հզոր ճնշումը տպավորություն չթողեց ՀՀ–ի խորհրդարանի վրա։ Այժմ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է քաղաքացիական անհնազանդության գործողությունները, փոխանցում է Neue Zürcher Zeitung–ը։Ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ տևած ցույցներից հետո պետք է ընտրվեր ՀՀ վարչապետ, սակայն խորհրդարանական մեծամասնությունը նրան ձայն չտվեց։ Խարիզմատիկ Փաշինյանի կարճաժամկետ նպատակները կյանքի չեն կոչվել։ Յոթ օր անց պետք է կայանան վարչապետի նոր ընտրություններ խորհրդարանում։ Սակայն Փաշինյանը հետ չի նահանջելու։