Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների կայացրած որոշումը՝ շեշտելով, որ դա սխալ քայլ է եղել: Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Սիրիայի զարգացումներին: Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: