29.03.2024
ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում. Հիզեր Նոյերթ
23.05.2018
ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում. Հիզեր Նոյերթ

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության, երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ իրանցիները պետք է ընտրեն, թե «ինչ կառավարություն են նրանք ցանկանում իրենց համար»: «Եթե դա տեղի չունենա՝ ԱՄՆ-ն կշարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ»,- ընդգծել էր նա: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Նոյերթից, թե արդյոք պետք է Պոմպեոյի խոսքերը հասկանալ որպես Իրանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ձգտում: «Կարծում եմ՝ նա խոսում է այն մասին, որ դա Իրանի ժողովրդի գործն է… Մեր քաղաքականությունը իշխանությունների փոփոխությունը չէ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջից բաղկացած ցանկ է ներկայացրել Իրանին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Բացի միջուկային ռեժիմի խստացումից՝ Վաշինգտոնն այժմ փորձելու է հասնել Թեհրանի՝ մերձարևելյան տարածաշրջանում քաղաքականության փոփոխությանը:

Նորություններ գործընկերներից